Անուն *

Էլ-փոստ

Հաղորդագրություն *

tours.am logo
tourcenter travel company logo
tours.am contacts
Որտեղից
Դեպի
Հանգստավայր
Հյուրանոցի տիպը
Սնունդ
Տուրի գինը ոչ ավել
Փոխարժեք
Ամիս

Follow Us




ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՂԶԻՆԵՐԻ ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿ

28/03/2012
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՂԶԻՆԵՐԻ ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿ...

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՂԶԻՆԵՐԻ ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿ

Սանտորինի
 
Կղզու մայրաքաղաքը Տիրան է, որն աչքի է ընկնում իր յուրահատուկ ճարտարապետությամբ: Այստեղ կան կլորավուն տանիքներով բազմաթիվ սպիտակ շինություններ` տներ, եկեղեցիներ: Նորակառույց հյուրանոցների, բարերի, ռեստորանների պատշգամբներից հիանալի տեսարան է բացվում դեպի խորտակվաց հրաբուխը` մանավանդ մայրամուտին: Զարմանահրաշ բնությունը, բնապատկերները, ժայռերի անհարտ ռելիեֆը և կարմրա-սև ավազով լողափը նպաստել են այստեղի զբոսաշրջային արդյունաբերության զարգացմանը: Այսօր Սանտորինին հեքիաթային և անսովոր գեղեցկություն ունեցող կղզի է: Այստեղ Դուք Ձեզ կզգաք բնության մի մասնիկ:
 
    
Կրետե
 
Հանգիստը և հյուրանոցները Կրետե կղզու վրա հասանելի են ողջ տարի: Ամբողջ կղզով մեկ զգացվում է էպոսների և լեգենդների շունչը, համաձայն որոնց այստեղ են ապրել հին հունական աստվածներն ու աստվածուհիները: Կրետե կղզում Դուք կզգաք սիրով և ռոմանտիզմով լցված մթնոլորտ:
Ուղևորությունները դեպի այս կղզի բավականին հայտնի են տուրիստների շրջանում, սակայն Կրետեն առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում դեկտեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածում: Հանգիստը Կրետեում` Հունաստանի ամենամեծ և հարուստ բնություն ունեցող կղզում, հանգիստ է մաքրամաքուր ծովի ափին: Այստեղ են գտնվում առաջնակարգ, մոդերն և ամենառոմանտիկ հյուրանոցները:
   

Միկոնոս
 
Կղզին իր անունն ստացել է անտիկ հերոս Միկոնոսից: Համաձայն առասպելաբանության` Հերակլեսը քանդեց հսկաները կղզին, որոնց մարմինները քարացել էին և վերածվել ժայռերի: Կղզու առաջին բնակիչները եգիպտացիներն էին, այնուհետև Կրետեի բնակիչները, իսկ ավելի ուշ` Աթենքի բնակիչնեչը:  Այս կղզին զերծ չի մնացել նվաճումների ալիքից, որն էլ իր հետքն է թողել տեղի ճարտարապետության վրա: Կղզու ամենամեծ քաղաքը, որը տեղադրված է արևմտյան ափին, Միկոնոսն է` մայրաքաղաքը:  Քարե նստարաններով և մուգ կապույտ ու կարմիր դռներով, պատուհաններով ճերմակ տնակները, փոքրիկ եկեղեցիները, հյուրընկալ պանդոկները ներդաշնակորեն միակցվում են վերջերս կառուցված ժամանակակից և մոդերն վիլլաների և հյուրանոցների հետ: Կղզին հռչակավոր մեծության աստղերի ամենասիրելի վայրերից է: Այստեղ են հանգստի նպատակով այցելել են արքայազն Կարլոսը, Մադոննան, Սոֆի Լորենը, Էլիզաբեթ Թեյլորը և շատ ուրիշ աստղեր:
   
 
Հիդրա
 
Հիդրա կղզում Դուք կարող եք երթևեկել հեծանիվներով, ինչպես նաև ոտքով քայելել: Բեռների փոխադրման կամ փոքր-ինչ հոգնած տուրիստների տրամադրվում են ավանակներ և ձիեր:  Շարժիչով տրանսպորտներից կարող են օգտվել միայն ոստիկանության աշխատակիցները: Սակայն դեպի ափամերձ յուրաքանչյուր կետ Դուք կարող եք շատ արագ հասնել ջրային տաքսիներով:
Գլխավոր նավահանգստի շրջանաձև հատվածը կառուցված է  քարե առանձնատների տեսքով կմախքից տանիքներով, որտեղ ապրել են հարուստ սեփականատերերը: Նրանք կարողացել են պաշտպանել իրենց հարստությունն ու գաղափարները` ստեղծելով անառիկ բերդ-ամրոցներ:
   

Կեֆալոնիա
 
Եթե Դուք Հունաստանում էքսկուրսիա սկսեք Կեֆալոնիայով, երբեք չեք մոռանա այն տպավորությունները, որ ստացել եք այդ կղզում: Պատկերացրեք, թե ինչպես է մի ակնթարթում Ձեր առաջ բացվում լեռների, հիասքանչ հովիտների աննկարագրելի մի տեսարան: Իսկ այս ամենին հիանալի լրացնում են եղևնիները, կիպարիսները, ձիթենիներն ու խաղողի տունկերը: Եվ այս ամենն ավարտվում է ծովածոցերի գեղեցիկ տեսարաններով:
Բայց ամենաուժեղ տպավորությունները Ձեզ կպարգևի Միտրոս լողաափում լողալը:  Միանգամից նշենք, որ սա Իոնյան արշիպելագի լավագույն ափն է համարվում, որը հայտնի է իր լողափերով:   Մի պահ փորձեք պատկերացնել ճերմակ լողափ, անբնական պարզություն ունեցող ծով` երկնագույն երանգով: Սա տեսարանն է վերևից: Իսկ նայելով նեքևից` ջրի միջից, հսկա ժայռերը Ձեզ կստիեն մի պահ կտրվել իրականությունից, և Դուք կզգաք լիարժեք մենակություն:
   
 
Փարոս
 
Փարոսը, ինչպես հունական շատ կղզիներ, հանդիսանում է հարուստ պատմության պահպանեղ: Այն բնակեցվաչ է եղել դեռ նեոլիտի ժամանակաշրջանում: Մոտ 3000 տարի առաջ Փարոսը դարձավ Կիկլադյան քաղաքակրթության կենտրոններից մեկը, ինչի մասին են վկայում հնադարյան  բնակեցման փաստերը:
Կղզու գլխավոր տեսարժան վայրերից հարկ է նշել Խկատոնապիլիանի եկեղեցին, Սբ. Կոնստանտին եկեղեցին` շատ հին փայտե սրբապատկերներով, հնէաբանական թանգարանը, որտեղ    պահվում են նեոլիտի ժամանակաշրջանից մնացած գտածոներ, Բյուզանդակա թանգարանը, Քրիստոսի տաճարը և այլն:. 
Ծովային հանգիստ նախընտրողները անպայման պետք է այցելեն Կոլիմբֆրես լողափը, որը շրջապատված է անսովոր ձև ունեցող բարձր ժայռերով: Փարոսը մեծ համբավ է վայելում նաև սերֆինգը սիրողների շրջանում:
 
   
Կորֆու
 
Կորֆուն Իոնյան կղզիներից լավագույնն է և ամենահանրահայտը: Կղզին լի է ծաղիկներով, բուսականությամբ,  պարուրված արևի ջերմ շողերով և կապույտ ծովով: Կղզու անհամեմատ գեղեցկությունը  իր   հնամյա ամրոցներով, նեղ փողոցներով, կամարներով շատ արվեստագետների է ոգեշնչել, ովքեր գովերգել են դա երաժշտության, գրականության և նկարների միջոցով: Լեգենդար Կորֆու կղզին, որը գովերգվել է հին հունական պոետների կողմից, իսկապես անվանում են փոքրիկ դրախտ երկրի վրա. բյուրեղյա մաքրությամբ ծով, հրաշալի ծովածոցեր, հիանալի ավազե ափեր, խիտ բուսականություն, որը վերջանում է հենց ծովեզրին, և, իհարկե, մարդամոտ և հյուրընկալ բնակչություն:
   

 Սկիատոս
 
Կղզին իր անունն ստացել է հունարեն skia և athos բառերից (Աֆոնի շողք). Կլիման փափուկ է, չոր, միջերկրածովյան. այստեղ շատ քիչ        է երկինքը լինում ամպամած և հազվադեպ է անձրևում: Այստեղ տարվա մեջ ավելի քան 300 օր արևոտ եղանակ է: Սկիատոսի կենտրոնական      քաղաքը կառուցվել է 1830 թվականին` հին քաղաքի տեղում, որը գտնվում է գեղեցկագույն նավահանգիստներից մեկում, և  որին անտառը բաժանում է երկու հատվածի: Սպիտակ տների շարքերը իջնում են                            երկու բլուրներով և հասնում մինչև ափ: Լավագույն լողափերը գտնվում են կղզու հարավային հատվածում. ամենահայտնի լողափը հանդիսանում է Կուկունարեսը /30 րոպե Սկիատոսից/: Կղզու խորքերում կան անկյուններ, որտեղ կարող եք գտնել մարդկանց ներկայությունից զուրկ փոքրիկ լողափեր և ծովածոցեր և վայելել լռությունը, վառ ու տաք արևը ր հիանալի ավազե լողափերը:
   

Ռոդոս
 
Հանգիստը Հունաստանի Ռոդոս կղզում տեւրիստներին գրավում է ոչ միայն իր հրաշագեղ բնությամբ: Կղզու տուրիստական ենթակառուցվածքները շատ լավ են զարգացած. այստեղ տուրիստի համար ապահովված են լիարժեք և անթերի հանգստի համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Ռոդոսում Դուք կարող եք ընտրել ինչպես կտրված և հանգիստ վայրում գտնվող բունգալոներ, այնպես էլ վառ և ակտիվ հանգստի համար նպատակահարմար հյուրանոցներ: Հարմարավետ ռեստորանները և աղմկոտ գիշերային ակումբները, անծայրածիր լողափերը և մաքրամաքուր ծովը սպասում են Ձեզ: Իսկ պատմական արժեքները սիրող մարդկանց համար սպասվում են հետաքրքիր էքսկուրսիաներ: Ժամանելով այստեղ` կարող եք ծանոթանալ հունական և թուրքական ժամանակակից ստեղծագործական բոհեմներին, Ձեր իսկ աչքերով տեսնել միջնադարյան տաճարներ և ամրոցներ, ինչպես նաև տեսնել և ցանկության դեպքում լողալ Էգեյան ծովում:
   

Իոս
 
Հանգստանալով Իոս կղզում` Դուք կարող եք ծանոթանալ հունական ազգային ճարտաչապետությանը: Բոլոր տները և շենքերը զարմացնում են իրենց ճերմակությամբ, միայն տանիքներն ու եկեղեցիների գմբեթները ներկված են կապույտ գույնով: Իոսը ունի ոչ շատ մեծ, գեղեցիկ ծովածոց, որտեղ հանգստանալով Դուք կարող եք զմայլվել հիանալի տեսարաններով, որոնք բացվում են դեպի ծով և դեպի քաղաք: 
Բացի չքնաղ բնապաատկերներից այստեղ Դուք կարող եք տեսնել բազմաթիվ ժամեր, զբոսնել խաղողի տունկերի կամ ձիթենիների այգիներով: Այս ամնեը Ձեզ կստիպի մտածել. "Ինչ ներդաշնակություն կա բնության մեջ..."